Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գազպրոմը» «Ալիշանի» հիմնադիր Սերժիկ Մոսեսյանին խաբում է, որովհետև վերջինս սփյուռքահայ է

«Գազպրոմը» «Ալիշանի» հիմնադիր Սերժիկ Մոսեսյանին խաբում է, որովհետև վերջինս սփյուռքահայ է
22.01.2014 | 15:30

«Հայռուսգազարդը» չի հարգում ՀՀ ոչ մի օրենք և ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ ինքն օրենքից վեր է: Անօրինական ձևով, պատեհ անպատեհ, սպառնում է մեզ` գազի դիմաց պահանջելով ավելի գումար, քան մենք սպառել ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Գազպրոմի» գործունեությունից իր հերթական բողոքը ներկայացրեց «Ալիշան» ընկերության պահածոների արտադրության հիմնադիր, սփյուռքահայ գործարար Սերժիկ ՄՈՍԵՍՅԱՆԸ: Պարոն Մոսեսյանը պատմեց, որ դեկտեմբերին «Գազպրոմը» նամակ է ուղարկել ընկերությանը, որտեղ նշված է գազի ծախսի ցուցանիշը. «Իր հաշվարկներով մի քանի հարյուր հազարից մինչև 1 միլիոն դրամ ավելի գումար է գրում սպառած գազի դիմաց: Իրականում մեր ընկերությունն ավելի քիչ է ծախսում, քան նրանք պնդում են»,-ասաց նա` հավաստիացնելով, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն իրենցից 11 տոկոս հավելավճար է պահանջում, իսկ նախորդ ամսին նույնպես 200 հազար դրամ ավել են վճարել:
Ասուլիսին ներկա «Ալիշանի» գազի մասնագետը նույնպես հավաստիացրեց, որ «Գազպրոմը» ուռճացնում է ծախսերը:
Մոսեսյանի կարծիքով իրեն խաբում են, որովհետև սփյուռքահայ է. «Ես արտասահմանից եմ եկել: Ես չգիտեի, թե ինչպես են աշխատում այստեղ, ես չգիտեի, որ էստեղ ամեն ինչի համար մասնագետ պիտի պահեմ` հոսանքի համար՝ առանձին, գազի համար՝ առանձին, ջրի համար՝ առանձին, դա հնարավո՞ր բան է»,-վրդովվեց գործարարը: Վերջինս պատրաստ է պատասխանատվություն կրել, եթե իր ասածների մեջ որևէ սխալ բան կա. «Թող ամենայն խստությամբ պատժեն ինձ: Այդ մարդիկ առանց ամաչելու սուտ բաներ են ասում: Ես իմ պարտքը պատրաստ եմ վճարել, բայց ավելորդ գումար չունեմ նրանց տալու: Ես չեմ հրաժարվում` որքան օգտագործում եմ՝ վճարում եմ…Շուտով արդեն պահածոների սեզոնն է սկսվում, ես ամիսը 50-60 խ/մ գազ եմ օգտագործելու, 40-50 տոկոս հավելագրում է գալու, ո՞րն է մեր օգուտը, ի՞նչ ենք մենք շահում, որ ամիսը 1 մլն ավելորդ գումար մուծենք»,-շարունակեց բանախոսը` խոստանալով պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր անօրինական են գործում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ